Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Դադարեցնել թատրոնը

Դադարեցնել թատրոնը
18.07.2023 | 16:46

Պետության ղեկավարը պետք է որոշում կայացնի, կառավարչական այլ ֆունկցիաներ իրականացնի, այլ ոչ թե նստացույց բեմադրի։

Նստացույցը սեփական անկարողության ցուցադրություն է, եթե դա արվում է երկրի ղեկավարի կողմից։ Բայց եթե այդ քայլին գնացել ես, ուրեմն պետք է ճիշտ հասցեատիրոջ դիմես և հստակ գնահատականներ տաս։ Միջազգային հանրությունն իր դիրքորոշումը ցույց է տալիս՝ ելնելով ՀՀ ղեկավարի դիրքորոշումից։

Նիկոլ Փաշինյանն Արցախը (Լաչինի միջանցքն էլ հետը) ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ հնարավորություն տալով Ալիևին պաշարել Արցախը և դեն նետել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Եթե Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությանը գնահատական չի տրվում, այլ ընտրվում է վերացական միջազգային հանրությանը դիմելու «ծայրահեղ» տարբերակը, ապա դա թատրոն է, այն էլ՝ էժանագին թատրոն։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2408

Մեկնաբանություններ